«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Կարեն Կարապետյան. Տնտեսական աճի հիքմերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճի հավակնելու համար

Կարեն Կարապետյան. Տնտեսական աճի հիքմերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճի հավակնելու համար
30.10.2017 | 19:52

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվում են 2018-ի պետբյուջեի նախագծի քննարկումները։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կներկայացնի նախագծով նախատեսված եկամուտներն ու ծախսերը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ՝ նախագծի մասին եզրակացությունը։ Տարբեր գերատեսչություններ ներկայացնելու են նաև իրենց ոլորտին հատկացվող գումարների մասին։
Բյուջեի նախագծի քննարկումները կտևեն մինչև նոյեմբերի 10-ը։ Հաջորդ տարվա բյուջեի եկամտային մասը, նախորդ տարվա համեմատ ավելացել է 97 մրդ դրամով և սահմանվել 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 1 տրլն 210 մլրդի փոխարեն: Բյուջեի նախագծով դեֆիցիտը կկազմի մոտ 157 մլրդ դրամ՝ 150 մլրդի փոխարեն: 140 մլրդ դրամ նախատեսվում է ներքին և արտաքին պարտքի տոկոսավճարները մարելու համար: Նախատեսվում է 4,5 % տնտեսական աճ, չեն ավելանալու կենսաթոշակներն ու աշխատավարձերը։


Վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունը արտաքին աշխարհից բացասական ցնցումների է ենթարկվում, որի հետևանքով տնտեսական աճի ցածր մակարդակ է նկատվել, «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Ընթացիկ զարգացումները, չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար»,- ասաց վարչապետը։ Նա ընդգծեց, որ 2017-ին բյուջետային մի շրջանակ հաստատվեց, որը բնորոշում է տնտեսական աճի կայունացումը, իսկ 2018-ին կառավարությունը ծրագրել է բյուջե, որը հիքմեր կստեղծի ապագայում միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել։


«Բոլորից մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք կպահանջվի նշված ցուցանիշին հասնելու համար»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարությունը շարունակելու է աշխատել ստվերի կրճատման ուղղությամբ և քայլեր է ձեռնարկելու գործարար տնտեսության զարգացման ուղղությամբ։
Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով 2017-2022 թթ.կառավարության ծրագրի նպատակադրումները՝ 2018-ի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մասով վերանայումներ են կատարվել։ «Հարկաբյուջետային քաղաքականությունը ծախսային կառուցվածքի վերանայմամբ է իրականացվելու՝ տնտեսական աճի ապահովման հարցում ապահովելով կապիտալ ծախսերի անհրաժեշտությունը»,- նշեց վարչապետը։

Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ