Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Իսրայելից Եվրոպա. Ստորագրվել է նոր գազատարի շինարարության մասին պայմանագիր

Իսրայելից Եվրոպա. Ստորագրվել է նոր գազատարի շինարարության մասին պայմանագիր
06.12.2017 | 16:56

Դեկտեմբերի 5-ին Նիկոսիայում կայացել է Կիպրոսի, Իսրայելի, Հունաստանի և Իտալիայի էներգետիկայի նախարարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվել է պայմանագիր Իսրայել-Իտալիա գազատարի շինարարության մասին։


2100 կմ երկարությամբ գազատարի շինարարության արժեքը կկազմի 25 մլրդ շեկել։ Խողովակաշարը կանցնի Իսրայելից Իտալիայի հարավարևելյան մաս՝ Կիպրոսի, Կրետեի և մայրցամաքային Հունաստանի միջով։ Դեռևս որոշված չէ նախագծի ֆինանսավորման մեթոդը։ Նախագիծը պետք է ավարտվի 2025-ին, կմասնակցի Եվրոպական բանկը, հայտնում է newsru.co.il-ը։

Դիտվել է՝ 2087

Մեկնաբանություններ