Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մինչ այժմ աշխատել են բժիշկների պես` լավ արդյունքով, բայց հին սարքավորումներով

Մինչ այժմ աշխատել են բժիշկների պես` լավ արդյունքով, բայց հին սարքավորումներով
23.02.2018 | 01:59

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Թագուչին Ճապոնիայի դեսպանությունում ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը։

69700000 ճապոնական իենի դրամաշնորհով (համարժեք է մոտ 315 միլիոն դրամին և մոտ 654 հազար ամերիկյան դոլարին) կլուծվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պեղումների արդյունքում կուտակված հսկայական հնագիտական արժեքների, ճարտարապետական կոթողների՝ լավագույն մեթոդներով վերականգնման խնդիրները, կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիայի համար ձեռք կբերվեն նորագույն սարքավորումներ:


Մեր՝ «Մինչ այժմ ինչպիսի՞ն էին աշխատանքային պայմանները, ինչպե՞ս է կատարվել պեղված նյութերի վերանորոգումը: Ի՞նչն է փոխելու ճապոնական կողմի հետ համագործակցությունը» հարցերին ի պատասխան` կենտրոնի փոխտնօրեն ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆՆ ասաց, որ արմատական փոփոխություններ են սպասվում, տարածքը կվերանորոգվի, ստանալու են ժամանակակից սարքավորումներ: Մինչ այժմ աշխատել են բժիշկների պես` լավ արդյունքով, բայց հին սարքավորումներով: Նշեց նաև, որ հիանալի մասնագետներ ունեն, ինչը շատ բարձր է գնահատել ճապոնական կողմը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ