ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱԺ-ն կքննարկի հանրապետության նախագահի ընտրության հարցը

ԱԺ-ն կքննարկի հանրապետության նախագահի ընտրության հարցը
01.03.2018 | 12:57

2018-ի փետրվարի 28-ին, ժամը 18:00-ին լրացել է ՀՀ նախագահի առաջադրման ժամկետը և ԱԺ նախագահը հայտարարել է. «2015-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ՀՀ ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:


Համաձայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի` հայտարարում եմ, որ ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը կսկսվի ՀՀ ԱԺ մարտի 1-ի նիստում՝ ժամը 10:30-ին»:

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ