Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Շվեյցարիայում աճուրդի կհանվի 300-ամյա կապույտ ադամանդը

Շվեյցարիայում աճուրդի կհանվի 300-ամյա կապույտ ադամանդը
31.03.2018 | 20:00

Մայիսի 15-ին Ժնևի Sotheby’s աճուրդային տունը վաճառքի կհանի Farnese Blue կապույտ ադամանդը: 6.16 կարատ կշռով ադամանդը հայտնաբերվել է Հնդկաստանում և առաջին անգամ ներկայացվել է հանրությանը 1714-ին` Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Հինգերորդը նվիրել է իր երկրորդ կնոջը՝ Իզաբելա Ֆարնեզեին՝ որպես հարսանեկան նվեր:

300 տարի ադամանդը պահվել է Եվրոպայի թագավորական ընտանիքների հավաքածուներում, և թագավորական ընտանիքների անդամներից ու ոսկերիչներից բացի՝ ոչ ոք չի իմացել նրա մասին: Թագավորական ընտանիքների անդամները սերնդեսերունդ են փոխանցել թանկարժեք քարը և օգտագործել տարբեր զարդերի ստեղծման համար, և վերջում հասել է Ավստրիայի հերցոգ Էլիաս Բուրբոն-Պարմացուն: Նրա կինը՝ Մարիա Աննա ֆոն Հաբսբուրգը, արձանագրել է քարի պատմությունը: «Իր եզակի տոհմային պատմության շնորհիվ Farnese Blue-ն դասվում է աշխարհի կարևորագույն պատմական ադամանդների շարքին»,- ասել է Sotheby's Europe-ի նախագահ Ֆիլիպ Հերցոգ Ֆոն Վյուրթեմբերգը:

Աճուրդային տան նախնական գնահատականով պատմական ադամանդի գինը կարող է լինել 3,7-5,3 միլիոն ԱՄՆ դոլար: Վաճառքից առաջ Farnese Blue ադամանդը կցուցադրվի Հոնկոնգում, Լոնդոնում, Նյու Յորքում և Սինգապուրում:

Դիտվել է՝ 3018

Մեկնաբանություններ