ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հունաստանում 1500 տարվա գանձ է հայտնաբերվել

Հունաստանում 1500 տարվա գանձ է հայտնաբերվել
08.04.2018 | 23:19

Կալիֆորնիայի համալսարանի հնագետները Հունաստանի Կորնթոս քաղաքում հին շինության փլատակների տակից 1,5 հազար տարի հողի տակ մնացած մոտ 115 բրոնզե մետաղադրամներ են հայտնաբերել, որ հողի մեջ թաքցվել են մ.թ.ա. 6-րդ դարում:

Հնագետներին զարմացնում է ոչ թե գանձերի թաքցնելու տարեթիվը, այլ որ գտնվելով հողի մակերեսից ընդամենը մի քանի սմ խորության վրա, մինչ այժմ չէին հայտնաբերվել: Կորնթոսի նավահանգիստը մի քանի անգամ փլուզվել է տարերային աղետից և վերականգնվել փլատակներից: Ամենամեծ աղետը 1500 տարի առաջ ստիպել է բնակիչներին լքել քաղաքը: Հավանաբար այդ պատճառով տանտերը չի վերադարձել փողերի հետևից:

Դիտվել է՝ 2565

Մեկնաբանություններ