ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

ԲՀԿ-ն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների

ԲՀԿ-ն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների
17.05.2018 | 11:48

Այս խորհրդարանն այլևս չունի հասարակության վստահության մանդատը, և հեղափոխության տրամաբանական հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են` ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Եթե այս պրոցեսը չտարավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ուրեմն մենք իրավունք կունենանք խոսելու, որ շարժման լիդերներն ի սկզբանե բացարձակապես այլ խնդիրներ էին դրել իրենց առջև»,- ասում է Զոհրաբյանը:

Նրա համար հասկանալի է հանրապետականների դիրքորոշման դրդապատճառը․ արտահերթ ընտրությունները կարող են մեծամասնությանը դուրս թողնել ապագա խորհրդարանից․ «Եթե չեն աշխատելու իրենց մշտական վերարտադրության երկու գործիքները՝ վարչական ռեսուրսը և ֆինանսը, կարծում եմ, որ Հանրապետականին ձայն տալու են միայն նրանք, ովքեր իրենց համարում են իրապես գաղափարական կուսակցականներ: Եկեք լինենք անկեղծ՝ ես և դուք հրաշալի հասկանում ենք, որ դրանց թիվը մեր երկրում լինելու է շատ փոքր»: «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստ է հենց վաղը գնալ արտահերթ ընտությունների, սակայն նախընտրելի կլինի ընտրությունների գնալ բարեփոխված օրենսդրությամբ: Զոհրաբյանի խոսքով՝ իրենց խմբակցության պատգամավորներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ։
«Ռեյտինգային համակարգով ոչ թե ընտրություն է լինում ծրագրերի, այլ ռեսուրսների միջև:

Այս ընտրակարգով ընտրության գնալ չի կարելի: Բայց եթե ԱԺ մեծամասնությունն այս պահին կարող է տապալել ցանկացած նախաձեռնություն, մենք պատրաստ ենք նաև գործող ընտրակարգով գնալ ընտրությունների, որը համարում ենք ոչ ճիշտ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ