ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Խորհրդարանը քննարկեց ՍԴ անդամի թեկնածությունը, քվեարկությունը` վաղը

Խորհրդարանը քննարկեց ՍԴ անդամի թեկնածությունը, քվեարկությունը` վաղը
12.06.2018 | 21:50

ԱԺ քառօրյան այսօր սկսվեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմամբ: Թեկնածուն մեկն էր՝ դատավորների ընդհանուր ժողովից առաջադրված Ելիզավետա Դանիելյանը։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորին ուղղված՝ պատգամավորների հարցերը վերաբերում էին աղմկահարույց քրեական գործերի, իշխանության ճնշումներին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վճռաբեկ դատարանում նախկինում քննված գործերը հիշատակեց՝ կապված մարտի 1-ի, «Հարսնաքարում» սպանված Վահե Ավետյանի, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի, Շանթ Հարությունյանի հետ։ «Ես չեմ կարող քվեարկել ձեր օգտին, եթե չգիտեմ՝ դուք ունե՞ք այդ կարևոր, հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ ձեր տեսակետը»,- ասաց Զոհրաբյանը, ինչին թեկնածուն արձագանքեց․ «ՈՒնեմ իմ դիրքորոշումը և բնականաբար իմ դիրքրոշումն արտահայտված է վճռաբեկ դատարանի որոշումներում, ուստի դրանք այստեղ քննարկելը էթիկական տեսակետից դատավորին հարիր չէ»:


Հարցի քվեարկությունը տեղի կունենա վաղը։ Ելիզավետա Դանիելյանին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ է 63 կողմ քվե։ Ընտրությունը կկայանա փակ գաղտնի ընթացակարգով։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ իրենց հուզող հարցերը մնացին անպատասխան, այդ պատճառով դեմ է քվեարկելու․ «Քննարկումով բավարարված չեմ»: Առայժմ հստակ չէ «Դաշնակցություն» և «Ծառուկյան» խմբակցությունների դիրքորոշումը։ Սահմանադրական դատարանում թափուր տեղի համար դատավորի թեկնածու հաջորդաբար առաջադրում է ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը։ Սահմանադրական դատարանում այս պահին դատավորի մեկ թափուր տեղ կա։ Անցյալ ամիս խորհրդարանը ՍԴ դատավոր չընտրեց նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածուին: Հասարակության որոշ ներկայացուցիչներ ու մի շարք հայտնի փաստաբաններ հայտարարեցին, թե դատավորների ընդհանուր ժողովը խախտում է կարգը՝ նախագահի փոխարեն թեկնածու առաջադրելով:
Ելիզավետա Դանիելյանն իր խոսքում ևս մեկ անգամ շեշտեց՝ նախագահը չի կորցրել թեկնածու ներկայացնելու իրավունքը, ինքն առաջադրվում է մեկ այլ թափուր տեղի համար՝ հունիսի 16-ին լրանալու է դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանի 65-ամյակը, և նրա լիազորությունները դադարելու են։

Դիտվել է՝ 2421

Մեկնաբանություններ