Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թեղուտի հանքի խնդրին ծանոթ ենք, բայց լուծումներ դեռ չունենք. փոխվարչապետ

Թեղուտի հանքի խնդրին ծանոթ ենք, բայց լուծումներ դեռ չունենք. փոխվարչապետ
13.06.2018 | 22:31

Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցով դիմեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը: Վերջինիս հարցը վերաբերում էր Թեղուտ ՓԲԸ-ին, որը Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքում աշխատող հանքավայրում վերջին շրջանում կրճատումներ է արել՝ մի շարք աշխատակիցների զրկելով եկամտի հիմնական աղբյուրից:


«Տարիներ առաջ «Թեղուտ ՓԲԸ»-ն այդ մարդկանց համոզել է վաճառել իրենց հողերը, որոնց տեղում կառուցվել են Թեղուտ ՍՊԸ-ի հանքավայրը, գործարան ու հարակից այլ շինություններ: Բնակիչների ու ընկերության միջև բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ հանքը շահագործվելու է նվազագույնը 50 տարի, ու այդ ընթացքում համայնքի բնակիչներն ապահովվելու են աշխատանքով: Բայց արդեն մի քանի տարի անց հանքը դադարել է շահագործվել, մարդիկ էլ փաստի առաջ են կանգնել՝ զրկվելով թե՛ աշխատանքից, թե՛ հողամասերից ու դրանից բխող անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելու հնարավորությունից: Ի՞նչ եք անելու խնդրին լուծում տալու համար»,- հարցրեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ խնդրին ծանոթ է, ուսումնասիրել են ու համապատասխան հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի Թեղուտ ՓԲԸ-ի ու Շնող համայնքի բնակիչների խնդիրներով:
Արձագանքելով Ավինյանի պատասխանին՝ Կյուրեղյանը տեղեկացրեց նաև, որ Շնող համայնքի բնակիչները վարկեր են վերցրել՝ ապավինելով իրենց աշխատանքին, բայց արդեն քանի ամիս է` չեն կարողանում մարել բանկերի ամսական գումարները, իսկ բանկերից արդեն նամակներ են ստանում, որ եթե մեկ ամիս էլ վճարում չկատարեն, ապա տույժեր ու տուգանքներ են գալու իրենց հաշիվներին:


Պատգամավորի արձագանքին պատասխանելով՝ փոխվարչապետը տեղեկացրեց՝ խնդրի այս հատվածին տեղյակ չէ, բայց հուսով է, որ այս դրույթը նույնպես կգրավի խնդրով զբաղվող հանձնաժողովի ուշադրությունը, ու համապատասխան լուծումներ կգտնվեն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ