Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. 2019-ի առաջին կեսին հնարավոր է բացարձակ անկում. Հրանտ Բագրատյան

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. 2019-ի առաջին կեսին հնարավոր է բացարձակ անկում. Հրանտ Բագրատյան
20.11.2018 | 22:27

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը մտահոգություն է հայտնում, որ ՀՀ–ում տնտեսական աճի տեմպը շարունակում է նվազել։ Բագրատյանը գտնում է, որ մինչև տարվա վերջ այն նվազելու է, իսկ 2019-ի առաջին կեսին հնարավոր է բացարձակ անկում։

Այս մասին Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Ինչպես և կանխատեսել էի մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%։ Թավշյա հեղափոխությունը Կ.Կարապետյանից ստացել էր 9.7% աճ։ Մինչև տարվա վերջ աճի տեմպը կշարունակի նվազել։ Հնարավոր է բացարձակ անկում 2019-ի առաջին կեսին։

Եթե անկում սկսվի, դժվար կլինի վերականգնել։ Ոչինչ ավելի վատ չէ, քան անկում ապրող տնտեսությունը և/կամ նահանջող բանակը։ Սա պարզապես զգուշացում է։ Որոշ ոչ բանիմաց տնտեսագետներ ու պատմաբաններ մամուլում, դասագրքերում «մտքեր են շաղ տալիս» առ այն, որ 90-ականներին Հայաստանն ամենաշատ անկում ունեցող հանրապետությունն է եղել։

Չնայած իմ վարչապետության օրոք ընդհանուր առմամբ տնտեսական աճ է եղել, անկումը եղել է 1992-ին, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ կա ՀԲ տվյալների բազան։ Դրանից բխում է, որ 90-ականներին ամենաշատ տնտեսական անկումը եղել է Վրաստանում (72%), ապա Տաջիկստանում (71%), ապա Մոլդովայում (70%), Ուկրաինայում (69%), Ադրբեջանում (59%) և Ղրղզստանում (55%)։ Հայաստանում անկումը կազմել է 53% (հիմնականում 1992-ին)։

ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է տնտեսական աճ ունեցել 1994-ին՝ պատերազմի ժամանակ՝ 5,4%։ Այդ նույն 1994-ին Վրաստանն ունեցել անկում -10%, իսկ Ադրբեջանը՝ -19,7%։ Հատկապես պատմաբաններին խորհուրդ կտայի նման անկապ մտքեր գրառելիս պատշաճ օգտվել վիճակագրական աղբյուրներից։ Մենք դեռ կենդանի ենք։ Պատմությունը կարող եք կեղծել մեզանից հետո»։

Դիտվել է՝ 2659

Մեկնաբանություններ