Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բողոքի ակցիայի ընթացքում քաշքշուկի հետևանքով վնասվածք է ստացել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը

Բողոքի ակցիայի ընթացքում քաշքշուկի հետևանքով վնասվածք է ստացել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը
14.03.2019 | 23:55

Ազատության հրապարակում բողոքի ակցիայի ընթացքում քաշքշուկի հետևանքով վնասվածք է ստացել Աժ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ասել է. «Երբ որ շարժը սկսվեց՝ ոստիկաններ-ժողովուրդ, այնպես ստացվեց, որ հետ եկան և տիկին Զոհրաբյանն ընկավ, ես եմ հանել նրան ժողովրդի միջից։ Ոտքն էր վնասվել, բավականին շոկ ապրեց, և պարզ է, որ տիկին Զոհրաբյանին շուտափույթ տարանք այստեղից»։ Երևանի քաղաքապետարանի հրամանով երեկվանից սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք այսօր փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները հեռացրին փողոցի երթևեկելի հատվածից։
Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին տեղափոխվեց 16 քաղաքացի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Իրավիճակն Օպերայի հարակից տարածքում շարունակում է մնալ լարված։

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ