ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ումից է պաշտպանվում Նիկոլ Փաշինյանը

Ումից է պաշտպանվում Նիկոլ Փաշինյանը
08.04.2019 | 23:06

Ժողովրդի առաջ բացված ԱԺ դռներն այդ ժողովրդի առաջ փակվեցին, երբ բողոքի ակցիայի հեղինակը Նիկոլ Փաշինյանը չէ։ Այսօր մի շարք քաղաքացիներ ընդդեմ տրանսգենդերների եւ ԼԳԲՏ-ների բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց։ Երեկոյան Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնելու «Իմ քայլը» խմբակցության հետ և նրա այցից րոպեներ առաջ ԱԺ շենքի մուտքը փակել են բազմաթիվ ոստիկաններ, թվում է՝ նրանց թիվը ցուցարարներից մեծ է։ Նախկին իշխանության ժամանակ Փաշինյանը կհայտարարեր, թե ոստիկանական երկիր ենք դարձել, ժողովրդի՞ց եք պաշտպանվում։ Հիմա ժողովրդի վարչապետին, ժողովրդի՞ց են պաշտպանում։ Ոչ Աժ այգու դռներն եք բացում, ոչ էլ ժողովրդից պաշտպանվելու համար պատ ստեղծած ոստիկաների թիվն եք կրճատում։ Եվ ուրեմն հարց՝ ինչի՞ց կամ ումի՞ց է վախենում ու պաշտպանվում Նիկոլ Փաշինյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ