Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կունենա՞նք մաքուր քաղաք

Կունենա՞նք մաքուր քաղաք
23.05.2019 | 14:06

«Հինգ աղբատար մեքենաները, որոնք վերջերս ձեռք բերեց Երևանի քաղաքապետարանը, այսօր սկսել են աղբը հավաքել մայրաքաղաքի վարչական շրջաններից,- տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:- 18, 19 և 22 տոննա բեռնատարողությամբ մեքենաները աղբը կհավաքեն այն հատվածներում, որտեղ անհրաժեշտություն կլինի։ Համապատասխանաբար, աղբահանության օպերատորի թերացման պատճառով քաղաքապետարանի աղբատարերի օգնությամբ տարված աշխատանքների ծավալի չափով օպերատորին տրամադրվելիք գումարից պահումներ կարվեն»:

Ձեռք է բերվելու ևս 20 աղբատար մեքենա և մի քանի հազար աղբաման։ Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը փաստացի կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը։
Հուսանք, որ 20 մեքենաները չեն ուշանա, իսկ 5 աղբատար մեքենաները կապահովեն, եթե ոչ լիարժեք, գոնե բավարար մաքրություն մեր քաղաքում:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ