Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայաստանը կարող է գրանցել 7 տոկոս տնտեսական աճ

Հայաստանը կարող է գրանցել 7 տոկոս տնտեսական աճ
08.06.2019 | 13:10

Եթե կառավարությունը հաջողի իրականացնել նախատեսված կառուցվածքային բարեփոխումները, Հայաստանը կարող է ապահովել 7 տոկոսից ավելի տնտեսական աճ՝ ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի «ՀՀ. Ընտրված խնդիրներ» զեկույցում: Հունիսի 5-ին Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի վերաբերյալ հրապարակել է 2 զեկույց: Առաջին փաստաթուղթը պարունակում է զեկույց Հայաստանի հետ պարբերական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ, որը վերնագրված է «Հայաստանի Հանրապետություն. Ընտրված խնդիրներ»: Երկրորդը պարունակում է երկու մամուլի հաղորդագրություն, ԱՄՀ զեկույցը Հայաստանի իշխանությունների հետ IV Հոդվածի շրջանակում խորհրդակցության արդյունքների վերաբերյալ, Տեղեկատվական հավելված Հայաստանի տնտեսության մասին և Հայաստանի Հանրապետությանն ուղղված ԱՄՀ գործադիր տնօրենի ուղերձը:


Հրապարակված առաջին զեկույցում ԱՄՀ-ն դիտարկել է 4 խնդիր՝ 1. Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մակրոտնտեսական ազդեցությունը, 2. Կանանց դերի բարձրացումը տնտեսությունում, 3. Հակակոռուպցիոն միջոցառումների առաջնահերթությունները, 4. Հայաստանի աշխատանքի շուկան և կրթական համակարգը:
Զեկույցի առաջին բաժնում գնահատվել է կառավարության նախաձեռնած բարեփոխումների հնարավոր ազդեցությունը տնտեսական աճի, մակրոտնտեսական միտումների վրա: Արձանագրված է, որ եթե նախատեսված բարեփոխումները հաջողվեն, հնարավոր կլինի ապահովել տարեկան 7 տոկոս տնտեսական աճ:


Ըստ զեկույցի՝ աշխատուժի զարգացմանն ուղղված քայլերը կհանգեցնեն տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխությունների, ինչպիսիք են առաջիկա տասնամյակում գործազրկության 3 տոկոս նվազեցումը, և ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսանոց հավելյալ աճը: Հարկային համակարգում փոփոխությունները ենթադրում են, որ կառավարության հարկային քաղաքանության փոփոխությունը միջնաժամկետում կարող է ունենալ դրական ազդեցություն, եթե այն ուղեկցվի աջակցվող միջոցներով։ Ցածր եկամտային հարկը կանխատեսվում է, որ կկազմի ՀՆԱ 0.7 տոկոսն՝ ի հաշիվ կոմպենսացվող միջոցների և եկամուտների կառավարաման: Բարեփոխումները հնարավորություն կտան մեծացնել տնօրինվող եկամուտը, ինչը կբարձրացնի կապիտալ ֆոնդերի ծավալը և արտադրության ներուժը։ Քանի որ այս ամենն առաջնային ազդեցությունն է, երկարաժամկետ հատվածում իրական ՀՆԱ-ն կունենա հավելյալ 0.4 տոկոսանոց աճ:


Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիան պայքարին, 2018-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, մասնավորապես նշված է, որ Հայաստանում 2018-ի թավշյա հեղափոխությունը հանրային դժգոհության արդյունք էր՝ կապված կոռուպցիայի, սոցիալական անհավասարության և ոչ բարենպաստ գործարար միջավայրի հետ:


«Նոր իշխանությունը գնահատել է մարտահրավերները և ուժեղացրել է կոռուպցիայի դեմ պայքարը։ Կոռուպցիայի դեմ պայքարի և կառավարության բարելավմանն ուղղված քաղաքականությունը կարևոր է Հայաստանի գործընկերների համար», – ասված է զեկույցում:

Դիտվել է՝ 2689

Մեկնաբանություններ