Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆրանսիայում 140 մլն տարի առաջվա դինոզավրի ոսկոր են հայտնաբերել

Ֆրանսիայում 140 մլն տարի առաջվա դինոզավրի ոսկոր են հայտնաբերել
31.07.2019 | 10:53

2 մետր երկարությամբ և 500 կգ քաշով 140 միլիոն տարի առաջվա դինոզավրի ոսկոր է հայտնաբերվել ֆրանսիական Շարանտ գավառում։ Այս մասին տեղեկացնում է Fox News հեռուստաալիքի կայքը։

«Ես ուղղակի ապշած եմ, ինչպե՞ս կարող էր ազդրոսկորն այդքան լավ պահպանվել։ Կարծում եմ` դինոզավրը 40-5 տոննա է կաշռել,- հեռուստաալիքին ասել է Փարիզի պատմության թանգարանի հնէաբան Ռոնան Ալենն ու հավելել,- Հազվադեպ է պատահում նման մեծության ոսկոր։ Դրանք, որպես կանոն, ժամանակի ընթացքում մասնատվում, քայքայվում են»:

Հավելենք, որ ֆրանսիական Շարանտ գավառում 2010-ից մինչև այժմ ավելի քան 7500 բրածո է հայտնաբերվել, որ պատկանել է 40 տարբեր կենդանատեսակների:

Դիտվել է՝ 2784

Մեկնաբանություններ