Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
04.10.2019 | 00:36

…թե «Իմ քայ­լը» պատ­գա­մա­վո­րա­կան խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի մեծ մա­սի հա­մակ­րան­քը ոչ թե Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի, այլ Ար­փի­նե Հով­հան­նի­սյա­նի կողմն է: Քայ­լա­րած­նե­րը խուլ, ծպտ­ված դժ­գո­հու­թյուն ու­նեն ի­րենց գոր­ծըն­կե­րոջ մի շարք, այդ թվում և պսևդո­հայ­րե­նա­սի­րա­կան, հե­ղա­փո­խա­կան ճա­ռե­րի ու բուն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի միջև առ­կա հա­կա­սու­թյուն­նե­րից: Բանն այն է, որ «Իմ քայ­լի» կար­կա­ռուն ներ­կա­յա­ցուց­չի` ԱԺ պաշտ­պա­նու­թյան, անվ­տան­գու­թյան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի, ապ­րի­լյան պա­տե­րազ­մի առն­չու­թյամբ ստեղծ­ված քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի` Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի եղ­բոր որ­դին` Ար­սեն Քո­չա­րյա­նը, ե­րեք ա­միս ա­ռաջ գրին քար­տով մշ­տա­կան բնա­կու­թյան է մեկ­նել ԱՄՆ: «Հե­ղա­փո­խու­թյան ա­մե­նա­հայտ­նի շա­հա­ռու­նե­րից մե­կի եղ­բոր տղան նոր Հա­յաս­տա­նից ար­տա­գաղ­թել է ԱՄՆ։ Նոր­մա՞լ է: Իսկ նրա հո­րեղ­բայ­րը պետք է ու­սու­մնա­սի­րի ապ­րի­լյան դեպ­քե­րը»,- բուռն ու զայ­րա­լից բո­ղո­քում էին իմ­քայ­լա­կան­նե­րը:

Դիտվել է՝ 15412

Մեկնաբանություններ