Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
11.10.2019 | 01:00

...թե Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած ԵԱՏՄ նեղ կազ­մով նիս­տի ժա­մա­նակ խիստ «էկ­զո­տիկ» պահ է «ար­ձա­նագր­վել»՝ «դուզ» խոս­քը հու­մո­րով ա­սե­լու վար­պետ Լու­կա­շեն­կո­յի կա­տար­մամբ: Նիս­տի ըն­թաց­քում քն­նարկ­վել են հա­ջորդ հան­դիպ­ման վայրն ու օ­րը, ո­րոշ­վել է ևս մեկ ար­տա­հերթ նիստ անց­կաց­նել՝ հս­տա­կեց­նե­լու՝ ով է լի­նե­լու Տիգ­րան Սարգ­սյա­նի փո­խա­րի­նո­ղը ԵԱՏՄ «վար­չա­պե­տի» պաշ­տո­նում, ու նաև ո­րոշ օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ վերջ­նա­կան տես­քի բե­րել: Ո­րոշ­վել է` դեկ­տեմ­բե­րի 20-ին, Սանկտ-Պե­տեր­բուր­գում, սա­կայն Վլա­դի­միր Պու­տինն ա­սել է` այդ օ­րը КГБ-ի տոնն է, ես պետք է պարգևներ հանձ­նեմ, հե­տո հա­վե­լել, որ դեկ­տեմ­բե­րի 19-ին կհանձ­նի, այ­սինքն կմաս­նակ­ցի նիս­տին: Նի­կոլ Փա­շի­նյա­նը «պա­պից ա­վե­լի կա­թո­լիկ» է ե­ղել, ա­ռար­կե­լով, թե Հա­յաս­տա­նում նույն­պես տո­նը տոն­վե­լու է, և ին­քը նույն­պես պետք է պարգևներ հանձ­նի: Լու­կա­շեն­կոն ա­սել է. «Էլ ի՞նչ КГБ, ЦРУ»:

Դիտվել է՝ 16201

Մեկնաբանություններ