Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռոբոտները նաև «ֆուտբոլ են խաղում»

Ռոբոտները նաև «ֆուտբոլ են խաղում»
12.11.2019 | 11:53

Mini Cheetah անվանումն ստացած ռոբոտ շները ոչ միայն զբոսնել են ԱՄՆ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի այգում, այլ նաև ֆուտբոլ են խաղացել: Այս մասին գրում է Корреспондент-ը:

«Շան տեսք ունեցող 9 ռոբոտներ քայլում են այգում ու ֆուտբոլ խաղում: Ռոբոտները աշխատում են կիսաավտոմատ ռեժիմով, կառավարվում՝ անլար հեռակառավարման վահանակի օգնությամբ»,- գրում է լրատվականը՝ հղում անելով ինստիտուտի հրապարակած տեսանյութին:

Նշվում է, որ ռոբոտները կշռում են 9 կգ ու շարժվում 8 կմ/ժամ արագությամբ։ Աղբյուրը հավելում է նաև, որ մասնագետներն այժմ աշխատում են հատուկ արգոլիթիմի վրա, ինչի միջոցով ռոբոտները նաև մրցավազքի դուրս կգան:

Դիտվել է՝ 5179

Մեկնաբանություններ