Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առողջության համար ամենավնասակար սմարթֆոնները

Առողջության համար ամենավնասակար սմարթֆոնները
26.12.2019 | 12:05

Ըստ Gizchina.com կայքի՝ առողջության համար ամենավտանգավոր սմարթֆոնները Apple և Samsung ընկերության հեռախոսներն են:

FeganScott ընկերության կատարած ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ վերոնշյալ երկու ընկերությունների սմարթֆոնները գերազանցում են էլեկտրամագնիսական ճառագայթման թույլատրելի սահմաը:

«Ուսումնասիրվել են Apple ընկերության iPhone 7 Plus, iPhone 8 և XR մոդելները և Samsung ընկերության Galaxy S8, Galaxy S9 և Galaxy S10 հեռախոսները: iPhone 8-ը էլեկտրամագնիսական ճառագայթման թույլատրելի մակարդակը գերազանցում է 5, իսկ Samsung Galaxy S8-ը` 3 անգամ»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ FeganScott ամերիկյան իրավաբանական ընկերությունը մարդկանց առողջությունը վտանգի տակ դնելու համար որոշել է դատի տալ Apple-ին և Samsung-ին:

Դիտվել է՝ 8611

Մեկնաբանություններ