ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ընտրողներին պետք է բացատրեն՝ սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է»

Ընտրողներին պետք է բացատրեն՝ սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է»
18.02.2020 | 11:32

«Հրապարակը» գրում է. «Ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց երեկ։ «Այո»-ի ճամբարում արտաքուստ լռություն էր, կիրակի ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել, քանի դեռ չի ձեւավորվել «ոչ»-ի ճակատը, որ հասկանան՝ ինչ մարտավարություն որդեգրեն։ Սակայն որոշվել է ռեյտինգայինով ընտրված պատգամավորներին պատվիրակել մարզային հանդիպումները, որ գնան, իրենց ընտրողներին բացատրեն՝ «սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է»։ Երեկ նույնպես խմբակցության նիստ է հրավիրվել եւ պատգամավորներին ասվել է, որ հնարավորինս զգույշ լինեն իրենց հայտարարություններում, ավելի շատ գործեն, քան խոսեն։ Իսկ «ոչ»-ի ճակատը կձեւավորվի այսօր։ Ճակատում ներգրավված են բացառապես իրավաբաններ, համակարգողն «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանն է։

Դիտվել է՝ 7504

Մեկնաբանություններ