ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Իսրայելը դեռ վարչապետ չունի

Իսրայելը դեռ վարչապետ չունի
17.03.2020 | 12:10

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հանդիպել է միմյանց հետ մրցակցող երկու քաղաքական կուսակցությունների նախագահների հետ: Հանդիպումն ավարտվել է անարդյունք, բայց Լիկուդը գլխավորող Բենյամին Նետանյահուն և «Կախոլ Լավան» դաշինքի նախագահ Բենի Գանցը հայտարարել են, որ կշարունակեն բանակցությունները երկուշաբթի: Մեկ տարում Իսրայելում երեք անգամ ընտրություններ եղան, բայց ոչ մի կուսակցության չհաջողվեց վճռական հաղթանակ ապահովել: Կառավարության գլխավոր խնդիրը դառնում է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքների հաղթահարումը: Անցյալ շաբաթ իշխանությունները հայտարարեցին, որ ամեն երկիր մտնող 14 օրով պետք է ինքնամեկուսացվի: Իսրայելում գրանցվել է վարակի 200 դեպք, առայժ առանց մահերի:
Նախագահ Ռեուվեն Ռիվլինը Նետանյահուին ու Գանցին կիրակի երեկոյան հրավիրեց «անհապաղ խոսակցության», որն ավարտվեց անարդյունք: Ռիվլինը ողջունեց երկուսի էլ՝ բանակցությունները երկուշաբթի շարունակելու մտադրությունը: Մինչև հանդիպումը սպասվում էր, որ Բենի Գանցը կստանա կառավարություն ձևավորելու առաջարկ, որովհետև ստացել է Կնեսետի 120 մանդատներից 61 մանդատ: Իսրայելի մամուլի հաղորդումներով՝ հիմա քննարկվում է փոխզիջումային տարբերակ՝ ազգային համաձայնության կառավարության ստեղծում, որ հերթականությամբ կգլխավորեն Գանցն ու Նետանյահուն: Նախագահ Ռիվլինը պետք է մինչև երեքշաբթի վճռի՝ ում հանձնարարել նոր կառավարության ձևավորումը:
Մարտի 2-ի ընտրություններում միանշանակ հաղթող չեղավ: Երկու շաբաթ կուսակցությունների ղեկավարները բանակցում էին կոալիցիայի հարցով, որին կհանձնարարվի նոր կառավարություն ձևավորել: 70-ամյա Նետանյահուն բոլորից երկար է վարչապետի պաշտոնում՝ 1996-1999, 200-2020: Նոր ժամկետը կլիներ ռեկորդային հինգերորդը: Նախընտրական շրջանում նա ներկայանում էր իբրև միակ թեկնածու, որ կարող է երաշխավորել երկրի անվտանգությունը: Նրան կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել, որը նա հերքում է: Դատական լսումները պետք է սկսվեին երկուշաբթի, բայց 2 ամսով հետաձգվեցին՝ կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով: Բենի Գանցը Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետն էր նախկինում: 60-ամյա քաղաքական գործիչը հրաժարվում է մասնակցել այն կառավարությանը, որի ղեկավարին ներկայացվել է քրեական մեղադրանք:
BBC


Հ.Գ. Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երկուշաբթի օրը «Կախոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Բենի Գանցին հանձնարարել է կառավարություն ձևավորել: Երրորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ուժը ավելի քիչ պատգամավորական մանդատ էր ստացել, քան վարչապետ Բենյամին Նետանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, բայց նախագահը հանձնարարել է նախարարների կաբինետ ձևավորել հենց Գանցին, ոչ թե վարչապետին՝ համարելով, որ նա հաջողության ավելի շատ շանսեր ունի: Նրան կարող է աջակցել Ավիգդոր Լիբերմանի գլխավորած ուժը, առանց որի ոչ ձախակողմյան ընդդիմությունը, ոչ էլ աջակողմյան իշխող ուժը Կնեսետում չունեն մեծամասնություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ