ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը չընդունվեց

Անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը չընդունվեց
31.03.2020 | 16:16

Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը: Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, ձեռնպահ և դեմ՝ 0, նախագծերի փաթեթը չընդունվեց։
«Այսօր ընդդիմությունը իր կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի բուժհամակարգը պարալիզացվի», - հայտարարեց Լիլիթ Մակունցը։


Մարուքյանը կոչ արեց նման հայտարարություններ չանել ու իշխանության անգործությունն ու սահմանափակումների մասին անիմաստ օրենք բերելը չբարդել ընդդիմության վրա։ «Դուք ունեք 88 մանդատ, բա էդ աշխատավարձ ստացողները ո՞ւր են, ինչո՞ւ չեն եկել քվեարկության, որ օրենքը ընդունվի։ Այսինքն՝ ընդդիմության ձայներո՞վ եք ուզում օրենք ընդունվի։ Բա աշխատավարձ եք ստանում, խի՞ չեք գալիս։ Կոչ կանեմ չշահարկել քվեարկությունն ու, ասել մեր հարգարժան նախագահի, «քֆուր» չդնել քվեարկության վրա։ Յուրաքանչյուրս մեր դիրքորոշումն ունի», - ասաց Մարուքյանը:

Դիտվել է՝ 2892

Մեկնաբանություններ