Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ձա­խող­ված կա­ռա­վար­ման հա­մար մե­ղա­վոր­ներ են պետք

Ձա­խող­ված կա­ռա­վար­ման հա­մար մե­ղա­վոր­ներ են պետք
08.05.2020 | 00:45
Այն, որ իշ­խա­նու­թյու­նը կո­րո­նա­վի­րու­սի հետևանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված ի­րա­վի­ճա­կի կա­ռա­վա­րումն ամ­բող­ջու­թյամբ տա­պա­լել է, վկա­յում է վա­րա­կա­կիր­նե­րի օր օ­րի մե­ծա­ցող թի­վը։ Կա­րան­տի­նա­յին ռե­ժիմն ամ­բող­ջու­թյամբ ան­հաս­կա­նա­լի ու ա­նօ­գուտ շր­ջան դար­ձավ։ Ոչ մի էա­կան խն­դիր այդ ըն­թաց­քում չլուծ­վեց, մար­դիկ մնա­ցին տա­նը, տն­տե­սա­կան վի­ճա­կը ծայ­րա­հեղ վա­տա­ցավ, իսկ վա­րա­կը մեծ տա­րա­ծում ու­նե­ցավ հան­րա­պե­տու­թյու­նով մեկ։ Հի­մա իշ­խա­նու­թյու­նը կանգ­նած է մե­ղա­վոր­ներ փնտ­րե­լու և ձա­խող­ման հա­մար պա­տաս­խա­նա­տու­ներ գտ­նե­լու խնդ­րի ա­ռաջ։ Եվ, ըստ «օ­դում կախ­ված լու­րե­րի», այդ մե­կին գտել են` ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյան։ Այս պաշ­տո­նյա­յի բազ­մա­թիվ հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը իշ­խա­նու­թյու­նում դժ­գո­հու­թյան մեծ ա­լիք են բարձ­րաց­րել։ Նե­րիշ­խա­նա­կան քն­նա­դա­տու­թյուն­ներն այս ան­ձի շուրջ այն­քան շատ են, որ դրու­թյու­նը փր­կե­լու հա­մար Փա­շի­նյանն ա­ռա­ջի­նը «կզո­հի» հենց Թո­րո­սյա­նին։
Պարզ­վում է նաև, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րից ա­զատ­վե­լու հար­ցը հա­սել է ան­գամ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյուն։ Կա­ռա­վա­րու­թյու­նում խո­սակ­ցու­թյուն է պտտ­վում, թե Ար­սեն Թո­րո­սյա­նը Հա­յաս­տա­նում, այս­պես ա­սած, ԱՀԿ-ի «ազ­դե­ցու­թյան գոր­ծա­կալ» է, և այս եզ­րա­հան­գու­մը պա­տա­հա­կան չէ։ Նա­խօ­րեին, երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը զրու­ցել է ԱՀԿ-ի ղե­կա­վա­րի հետ, վեր­ջինս նրան հոր­դո­րել է Ար­սեն Թո­րո­սյա­նին պաշ­տո­նից չա­զա­տել։ Կան­սա՞ այս պա­հանջ-հոր­դո­րին Փա­շի­նյա­նը, թե՞ ոչ, ա­ռա­ջի­կա­յում պարզ կլի­նի, բայց, այս­պես թե այն­պես, ձա­խող­ված կա­ռա­վար­ման հա­մար մե­ղա­վոր­ներ են պետք, և քա­վու­թյան նո­խազ­ներ, ան­կաս­կած, կգտն­վեն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 14465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ