ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
21.07.2020 | 14:09

...թե Ա­վի­նյա­նի հրա­ժա­րա­կան չի լի­նի, այն սուբ­լի­մաց­վել է «Բի­լայ­նի» և «Յու­քո­մի». շուրջ գոր­ծըն­թաց­նե­րով: Ե­սա­յան­նե­րի թի­կուն­քում հենց Ա­վի­նյա­նի, ի­րա­կա­նում նրա օգ­նա­կան Վա­րագ Սի­սե­ռյա­նի բազ­մահ­մուտ ա­կանջ­ներն են ծիկ­րա­կում։

Ի դեպ. նույն Սի­սե­ռյա­նի հրա­ժա­րա­կա­նը նույն­պես չե­ղարկ­վել է այդ պատ­ճա­ռով: Բանն այն է, որ «Յու­քո­մի» բազ­մա­չար­չար գոր­ծը ար­դեն հա­սել էր դի­վան­բա­շուն` Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Նրա մամ­լո խոս­նա­կը հայ­տա­րա­րել էր, որ ըն­կե­րու­թյու­նից գո­յա­ցած գու­մա­րը կմտ­նի բյու­ջե։ Փա­շի­նյանն ստի­պած էր ռեպ­րե­սիվ մե­խա­նիզմ­ներ կի­րա­ռել «Յու­քո­մի» տե­րե­րի` Խա­չատ­րյան­նե­րի նկատ­մամբ, այ­նու­հան­դերձ, Ա­վի­նյան-Սի­սե­ռյան դուե­տը կա­րո­ղա­ցավ օգ­նու­թյան հաս­նել նրան, «փր­կել» գոր­ծըն­թա­ցը` Ե­սա­յան­նե­րի մի­ջո­ցով. նախ` պա­րե­տա­տան ողջ տե­ղո­րո­շիչ սար­քե­րը Ե­սա­յան­նե­րից «նվեր» ստա­նա­լով և արդեն գա­լով հա­կա­ռակ կող­մից. կգն­վի ոչ թե «Յու­քո­մը», այլ «Բի­լայ­նը», որն էլ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կկ­լա­նի «Յու­քո­մը»:

Դիտվել է՝ 43872

Մեկնաբանություններ