Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 52677

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 52677
05.10.2020 | 13:11

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 181-ով՝ հասնելով 52677-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 38-ով և հասել 44710-ի, իրականացվել է 1054 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 308019-ի:


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 57 (տղամարդ), 72 (կին), 54 (տղամարդ), 83 (տղամարդ), 73 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 1286-ի: Բուժվում է 6681 մարդ:

Դիտվել է՝ 3358

Մեկնաբանություններ