ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱՄՆ կոնգրեսմենը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները

ԱՄՆ կոնգրեսմենը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները
28.10.2020 | 15:29

ԱՄՆ կոնգրեսմեն Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները: Թվիթեր-ում նա գրել է.

«Պետդեպարտամենտի բազմաթիվ փորձերն, ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ձախողվում են, մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ»:

Նա հրապարակել է հոկտեմբերի 23-ին Պոմպեոյին կոնգրեսականների ուղարկած նամակը, որը հեղինակել էին չորս կոնգրեսականներ և ստորագրել ևս 24-ը։ Մագնիտսկու պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի վիզային սահմանափակումներ և ԱՄՆ բանկերում ֆինանսական ակտիվների արգելափակում:

Դիտվել է՝ 3322

Մեկնաբանություններ