ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Ժպիտ­ներ» ան­ց­յա­լից

«Ժպիտ­ներ» ան­ց­յա­լից
06.11.2020 | 09:51

Նախ անհ­րա­ժեշտ պար­զա­բա­նում. «Ժպիտ­նե­րի քա­ղաք» հիմ­նադ­րա­մը, որ­քան էլ ան­հա­վա­տա­լի հն­չի, ստեղծ­վել է «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» օ­րոք (03.12.2014 թ.), ղե­կա­վարն էլ ե­ղել է ոչ ան­հայտ հե­ղա­փո­խա­կան բժիշ­կը։ Չորս տա­րի շա­րու­նակ հիմ­նադ­րա­մը ոչ միայն չն­չին մուտ­քեր է ու­նե­ցել, այլև ա­նունն է ան­հայտ ե­ղել հան­րու­թյա­նը: Հիմ­նադ­րա­մի գլ­խապ­տույտ «թռիչ­քը» սկս­վեց 2018-ի թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո, հենց այն պա­հից, երբ հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նա­խա­գա­հի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ստանձ­նեց գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նոր­դի տի­կի­նը: Սրըն­թաց ա­ճե­ցին հիմ­նադ­րա­մի մուտ­քե­րը. բան­կե­րը, հան­քե­րը, խո­շոր առևտրա­յին ցան­ցե­րը դար­ձան մշ­տա­կան դո­նոր­ներ: Ըստ էու­թյան, Բաղ­րա­մյան 26 աճա­պարող ճամպ­րուկ­նե­րը կա­մա թե ա­կա­մա փո­խե­ցին նշա­նա­կու­թյան հաս­ցեն` «Սի­թի օֆ սմայլ» (էլ պոզ ու պո­չո՞վ է լի­նում ադ­մի­նիստ­րա­տիվ ռե­սուր­սի կի­րա­ռու­մը):


Վեր­ջերս 3 մի­լիոն վար­չա­պետ­նե­րի հա­մար շատ անս­պա­սե­լի ու ան­հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով մի քա­նի հիմ­նադ­րամ­նե­րի ղե­կա­վար Ան­նա Հա­կո­բյա­նը ա­նաղ­մուկ հե­ռա­ցավ «Ժպիտ­նե­րի քա­ղա­քի» ղե­կա­վա­րի պաշ­տո­նից: Եվ ճիշտ այն պա­հին, երբ նե­րիշ­խա­նա­կան ինտ­րիգ­ներ ծա­գե­ցին հիմ­նադ­րա­մի ի­րա­կան և օ­րի­նա­կան ղե­կա­վար, հե­ղա­փո­խա­կան բժիշկ Գևորգ Թա­մա­մյա­նի և իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև։
Ման­րա­մաս­նե­րին կանդ­րա­դառ­նանք ա­ռա­ջի­կա­յում:


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Հ.Գ. Պատ­կե­րաց­նում ենք` ընդ­դի­մա­դիր Նի­կոլ Փա­շի­նյա­նը ձայ­նի ինչ դե­ցի­բե­լով կբ­ղա­վեր երկ­րի թիվ 1 ամ­բիո­նից, ե­թե հի­շյալ հիմ­նադ­րամն ու նրա վիթ­խա­րի մուտ­քե­րը առ­նչ­վեին ՀՀ նախ­կին նա­խա­գահ­նե­րից որևէ մե­կի տիկ­նոջ ան­վա­նը:

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ