«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Պուտինը հուսով է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության Լեռնային Ղարաբաղում

Պուտինը հուսով է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության Լեռնային Ղարաբաղում
10.11.2020 | 17:21

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության հաստատման հույս ունի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն է: Մեծ գոհունակությամբ եմ ուզում նշել նախանշված փոխզիջումը և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների», - ասել է Պուտինը ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ