Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կգումարվի ԱԺ հերթական նստաշրջանը

Կգումարվի ԱԺ հերթական նստաշրջանը
14.11.2020 | 13:03

«Ժողովուրդը» գրում է.

«Չնայած ԱԺ արտահերթ նիստ գումարել չհաջողվեց, նոյեմբերի 17-ին պետք է գումարվի ԱԺ հերթական նստաշրջանը: Աժ պաշտոնական կայքում արդեն տեղադրված է նոյեմբերի 16-ին կայանալիք Աժ խորհրդի նիստի օրակարգը, որի ժամանակ էլ պետք է հաստատվի ամբողջ նստաշրջանի օրակարգը: Իհարկե, այս պահին կանխատեսելի չեն իրադարձությունները, որոնք կընթանան մինչ այդ, սակայն հերթական նստաշրջանի օրակարգի գլխավոր հարցերից մեկը 2021-ի պետական բյուջեի նախագիծն էր, որը վերջին օրերին քննարկվում էր մշտական հանձնաժողովներում: Երեկ հավանության արժանացավ նաև գլխադասային հանձնաժողովում և ընդգրկվեց օրակարգ: Կորոնավիրուսի համավարակով և պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2021-ին նախապես ծրագրված 4.8 տոկոսի փոխարեն կանխատեսվում է 3,2 տոկոս տնտեսական աճ: Եկող տարի ծառայությունները կաճեն 4.1%-ով, արդյունաբերությունը՝ 5.2%-ով, շինարարության ճյուղը՝ 4.9%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ 3.9% ով: 2021-ին նախատեսվում է 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտ ապահովել, որի հիմնական մասը հարկային եկամուտներն են: Ծախսերի ծավալը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ կկազմի, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ»:

Դիտվել է՝ 3591

Մեկնաբանություններ