Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էդմոն Մարուքյան. Խորհրդարանը պետք է ընտրի ժամանակավոր վարչապետ

Էդմոն Մարուքյան. Խորհրդարանը պետք է ընտրի ժամանակավոր վարչապետ
14.11.2020 | 20:04

Հիմա երկրում քաոս է, բայց գործող ռեժիմը չպետք է վախեցնի ժողովրդին, որ իշխանափոխությունից հետո իշխանության կգան հանցագործներ: Ոչ մի հանցագործ իշխանության չի գա, նման բան թույլ չենք տա, իշխանություններին դիմելով՝ ֆեյսբուքյան տեսաուղերձով ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:


«Մենք ունենք տարբերակ, որի դեպքւմ քաոսը բացառվում է: Մեր ներկայացված տարբերակով երկիրը շարժվելու է առաջ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կազմել է գործողությունների ծրագիր։ Դրա կետերը հետևյալն են՝
I. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է։
Խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ։
Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն:
II. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում
III. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահն արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում։
IV. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում
V. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում։
VI. Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով։
VII. Զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում։
VIII. Արցախահայության (այդ թվում՝ փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում։
IX. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում։
X. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ և այլն: Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում:
XI. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից և այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում:
XII. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում:
XIII. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

Դիտվել է՝ 3659

Մեկնաբանություններ