Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Պուտին. Մինչև պատերազմը Շուշին հանձնելու հարց երբեք չի դրվել

Պուտին. Մինչև պատերազմը Շուշին հանձնելու հարց երբեք չի դրվել
18.11.2020 | 09:58

Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ժամանակ։՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


Նա ասել է, որ հոկտեմբերին Ալիևին համոզել էր դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում փախստականների՝ Շուշի վերադառնալու պայմանով, բայց Հայաստանը դեմ էր։ Պուտինն ասել է նաև, որ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին։ Նրա խոսքով, Թուրքիան երբեք չի թաքցրել Ադրբեջանին աջակցությունը, ինչը ԽՍՀՄ փլուզման աշխարհքաղաքական հետևանքն է։

Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ