«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Թուրք զինվորականները ՌԴ-ի հետ համատեղ մեկ տարի կաշխատեն Ղարաբաղի հարցով կենտրոնում

Թուրք զինվորականները ՌԴ-ի հետ համատեղ մեկ տարի կաշխատեն Ղարաբաղի հարցով կենտրոնում
22.11.2020 | 16:33

Թուրք զինվորականները Ռուսաստանի հետ համատեղ մեկ տարի կաշխատեն մշտադիտարկման կենտրոնում՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման հարցով՝ գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին: Շաբաթ օրը Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս զինվորականները կուղարկվեն Ադրբեջան, ցամաքային զորքերը արդեն նախապատրաստված են:

Դիտվել է՝ 2608

Մեկնաբանություններ