ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ալիևի՝ ԼՂ շրջանում նոր միջանցք ստեղծելու հայտարարությունը

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ալիևի՝ ԼՂ շրջանում նոր միջանցք ստեղծելու հայտարարությունը
02.12.2020 | 13:57

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում նոր միջանցք ստեղծելու հայտարարությունը, գրում է iz.ru-ն։


«Այս թեման թողնում եմ առանց մեկնաբանության», - պատասխանել է Պեսկովը լրագրողի հարցին։ Խոսքն Ալիևի՝ Նախիջևանն Ադրբեջանին միացնող նոր միջանցք ստեղծելու հայտարարության մասին է։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը դրական են արձագանքել այս գաղափարին։ «Հիշեցնեմ, որ եթե ուշադրություն դարձնեք, մեկ կամ երկու շաբաթ առաջ նախագահ Ալիևի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկի մեջ ասվել էր, որ պետությունների ղեկավարները մի շարք խնդիրների հետ մեկտեղ քննարկել են նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ու զարգացման հարցերը», - հավելել է Պեսկովը՝ ընգծելով, որ տրանսպորտային հաղորդակցության թեման Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների օրակարգում է և քննարկվում է։ Ալիևն առաջարկել է ստեղծել Նախիջևանը երկրի արևմտյան հատվածի հետ կապող միջանցք: Նրա խոսքով՝ նոր միջանցքին կկարողանան միանալ նաև Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը:

Դիտվել է՝ 2148

Մեկնաբանություններ