Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի դիմումը գերիների նկատմամբ միջանկյալ միջոցների կիրառումը չեղարկելու մասին

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի դիմումը գերիների նկատմամբ միջանկյալ միջոցների կիրառումը չեղարկելու մասին
17.12.2020 | 16:14

ՄԻԵԴ-ը չորեքշաբթի որոշում է կայացրել «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» ընդհանուր խորագրով միջպետական հայցերի գործերով: Դատարանը հաստատել է միջանկյալ միջոցների կիրառման կարևորությունն այդ գործերի շրջանակներում և մերժել էչեղարկելու Ադրբեջանի կառավարության խնդրանքը:

Ներկայիս լսումները պայմանավորված են Ադրբեջանի իշխանություններից դեկտեմբերի 3-ին ստացված դիմումով, որով կառավարությունը խնդրել էր ՄԻԵԴ-ին կասեցնել միջանկյալ միջոցների մասին գործի քննությունը, քանի դեռ դիմումատուները չեն ապացուցել, որ իրենք դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե: Ադրբեջանական կողմը պնդում էր, որ գերիների մասին բարձրացված հարցերը վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքին, և դիմումատուներից ոմանք չեն կարողացել պատշաճ հիմնավորել իրենց խնդրանքը դատարանի՝ միջանկյալ միջոցների մասին 39-րդ կանոնի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև իրենց պնդումներն առ այն, որ գերիներին անդառնալի վնաս պատճառելու իրական վտանգ կա:

ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 16-ի իր որոշման մեջ նշում է, որ «ներկա պահին եզրակացության է եկել, որ 2020-ի սեպտեմբերի 29-ի ընդհանուր միջանկյալ միջոցը, ինչպես այն մեկնաբանվել է 2020-ի նոյեմբերի 4-ին և հասցեագրվել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, պետք է ուժի մեջ մնա որպես հիշեցում երկու կողմերին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում իրենց պարտավորությունների մասին»: Այդ իսկ պատճառով դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության խնդրանքն այդ միջոցը չեղարկելու մասին:
Հետևաբար, դատարանը «հաստատել է վերոնշյալ ընդհանուր միջանկյալ միջոցը և վճռել է շարունակել ենթադրյալ գերիների նկատմամբ 39-րդ կանոնի կիրառման մասին դիմումի դիտարկումը»:

Դիտվել է՝ 3959

Մեկնաբանություններ