ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ռուբեն Մելիքյան. Տասնյակ ահազանգեր եմ ստացել «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ ռեսուրսի» օգտագործման մասին

Ռուբեն Մելիքյան. Տասնյակ ահազանգեր եմ ստացել «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ ռեսուրսի» օգտագործման մասին
19.12.2020 | 14:53

Միայն ես տասնյակ ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ ռեսուրսի», «աղանդավորական ռեսուրսի» տոտալ օգտագործման մասին՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Դավաճանի խարան չկրելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին օգնելու համար, մենք՝ տասնյակ փաստաբաններ, երեկ մեր մասնագիտական լիակատար աջակցությունն առաջարկեցինք ձեզ, «ստիպման» ենթարկվող հայրենակիցներ, և, այո, այդ հայտարարության հետքերով մեզ արդեն եղել են դիմողներ։ Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։ Ձեզ բացատրվել է՝ ում դիմել եթե ստիպում են, և հետո ոչ ոք չասի՝ «մեզ ստիպեցին և մենք քայլեցինք»։


Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։ Ձեզ ամեն ինչ մանրամասն ու բազմիցս բացատրվել է՝ ինչպես եղավ ազգային աղետը, և հետո ոչ ոք չասի՝ «մենք մոլորյալ էինք և մենք քայլեցինք»։ Մոլորյալ լինելու ժամանակներն արդեն անցել են։ Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։ Բայց իհարկե ընտրությունը ձերն է։ Անձամբ ես կողմ եմ, որ ԲՈԼՈՐ Շուշի հանձնող ստահակներն ինքնաբացահայտվեն, և ուրախ եմ, որ առանձին լրատվականներ արդեն իսկ հայտարարել են, որ լուսանկարելու են «դավաճանների երթի» ԲՈԼՈՐ մասնակիցներին։


ՀԳ. Անձնական խնդրանք ունեմ. պարտադիր բերման ենթարկել ու ձեր կողքին քայլեցնել Արծրունին։ Հենց առաջին շարքում։ Սկզբից մինչև վերջ։ Իսկ վերջը Եռաբլուրի դարպասներն են»,-գրել է նա։

Դիտվել է՝ 6428

Մեկնաբանություններ