Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՄԻՊ. Զանգվածային ակցիաների կազմակերպիչները պետք է նկատի ունենան՝ ընդդիմությունը ևս պետականության ինստիտուտ է և նրանից նույնպես կախված է երկրում համերաշխությունը, ու գործեն ըստ այդմ

ՄԻՊ. Զանգվածային ակցիաների կազմակերպիչները պետք է նկատի ունենան՝ ընդդիմությունը ևս պետականության ինստիտուտ է և նրանից նույնպես կախված է երկրում համերաշխությունը, ու գործեն ըստ այդմ
24.12.2020 | 15:51

Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր՝ ֆեյսբուքում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը.

«Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է:


Այս օրերին տեղի ունեցող ընդդիմության զանգվածային ակցիաների կազմակերպիչները պարտավոր են նկատի ունենալ, որ ընդդիմությունը նույնպես պետականության ինստիտուտ է, ընդդիմությունից նույնպես կախված է երկրում մարդու իրավունքների վիճակն ու համերաշխությունը, ուստի պետք է գործել ըստ այդմ: Իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում: Այս ամենին զուգահեռ, իրավապահ ու մյուս իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե իրենց սեփական գործողություններում, թե երկրում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում»:

Դիտվել է՝ 5346

Մեկնաբանություններ