ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման դրույքաչափերը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման դրույքաչափերը
28.12.2020 | 20:51

Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը՝ ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Քանի որ բոլոր կատարված հաշվարկներով մենք արձանագրել ենք, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու մեր բոլոր հայրենակիցների հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար, փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը: Մասնավորապես, այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին»,- ասաց Բադասյանը:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.


Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1500 դրամ
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 3000 դրամ
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 5500 դրամ
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 8500 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 000 դրամ
Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.


Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ
1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ:

Դիտվել է՝ 4310

Մեկնաբանություններ