Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աժ-ն կարող է ինքնալուծարվել

Աժ-ն կարող է ինքնալուծարվել
26.01.2021 | 13:07

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Աժ-ն կարող է ինքնալուծարվել:

Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ Աժ արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Աժի-ի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Աժ-ն արձակվելու դեպքում: Առաջարկվում է նաև ամրագրել, որ Աժ արտահերթ ընտրությունն անցկացվում է Աժ-ն արձակվելուց ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 55 օր հետո (գործող կարգավորման մեջ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ քան 45 օր հետո):

Դիտվել է՝ 4929

Մեկնաբանություններ