Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մենք արդեն ժամանակ չունենք երկար-բարակ խոսելու

Մենք արդեն ժամանակ չունենք երկար-բարակ խոսելու
29.04.2022 | 08:48

Սեփական դիմագծերի գրավչության ու ծանծաղ խոսքի մասին սխալ պատկերացում ունեցող անդուրների մի խավ դարձյալ վրա-վրա լայվ է մտնում և ճգնում ապացուցել, որ Քոչն ու Սերժն են Հայաստանին այս օրը գցել, որ նրանք քնել-վեր են կացել մեկ նպատակով՝ Արցախը թուրքին տալ, իսկ ներկա իշխանություններն էլ, հրեշտակային անմեղությամբ, հանիրավի մեղադրվում են նրանց փոխարեն:

Միշտ էլ կաշառասուն այդ մարդիկ, իրենց ռաբիս տրամաբանությամբ, հեշտ ընկալելի են եղել մեր հասարակության ռաբիս մեծամասնության համար: Գոնե վերջին 4 տարվա անցքերն ապացուցեցին, որ մեր հարյուրից վաթսուն-յոթանասունը ռաբիս են:
Իսկ մենք արդեն ժամանակ չունենք գողական «պանյատներով» երկար-բարակ «ճշտով» խոսելու, ապացուցելու՝ ով է մեղավոր, ով անմեղ: Մինչ մենք ինքնագոհ գոռգոռանք՝ արա՛, մեզ գժի տեղ ե՞ք դրել, ու՞մ միանանք, սրա՞նց, բանը բանից կանցնի: Այլևս միանալու կարիք էլ չի լինի, Հայաստանը կվերածվի Էրմանիստանի: Է՞դ է ձեր ուզածը: Դե գոռացե՛ք:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 9490

Մեկնաբանություններ