«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Չենք ուզում պայքարել մեր ունեցածի համար»

«Չենք ուզում պայքարել մեր ունեցածի համար»
07.07.2022 | 07:32

Նույն մարդիկ՝ հուլիսի 1-ից առաջ. «Մեկ է, ամեն ինչ հանձնած ու ծախած է, իմաստ չկա պայքարելու Բերձորի համար, անտեղի նյարդեր եք քայքայում, էս ազգը դրան արժանի չի»:
Հուլիսի 1-ից հետո. «Տեսա՞ք, բա որ ասում էինք՝ ոչ մի բան էլ չի լինի, իզուր տեղը նյարդեր էիք քայքայում։ Բերձորը մերն է լինելու միշտ»։


Սա մարդկանց մի մեծ հատվածի բարոյական կերպարն է, որը նրանք արդարացնում են ամենատարբեր միջոցներով։
Իրականում պետք է իմանանք, որ Բերձորը կհանձնվի թշնամուն։ Չեղավ հուլիսի 1-ին, կլինի օգոստոսին կամ սեպտեմբերին, գուցե մի քանի ամիս անց, բայց կլինի, քանի որ մենք՝ հայերս, չենք ուզում պայքարել մեր ունեցածի համար։


Մենք գերադասում ենք երեկոները ճեմել Երևանի Հյուսիսային պողոտայում ու խոսել բարձր արժեքներից, մեկնել գեղեցիկ վայրեր ու խոսել հայրենիքից, բայց երբեք չենք համարձակվի մեզնից մի փոքրիկ բան զոհաբերել հանուն այդ հայրենիքի։
Զոհաբերողների մի մասը զոհաբերեց իր կյանքը, մյուս մասն էլ պատերազմի դաշտից հետո շարունակում է պայքարը, որոնց հեգնանքով անվանում են «անուղեղ հայրենասեր»։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8233

Մեկնաբանություններ