Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Պատերազմը ծածկադմփոց անելու օպերացիայում Արայիկը, որպես «զոհ», իր կայուն տեղն ունենալու է. Տիգրան Աբրահամյան

Պատերազմը ծածկադմփոց անելու օպերացիայում Արայիկը, որպես «զոհ», իր կայուն տեղն ունենալու է. Տիգրան Աբրահամյան
10.08.2022 | 07:24

Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում, ՀՀ իշխանությունը բացառապես մեկ ուղղությամբ է աշխատում՝ առկա և սպասվելիք ծանր կորուստները սրա կամ նրա վրա բարդելու՝ իրեն բնորոշ աշխատանքով։
Այս փուլում դա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է լինելու, իսկ երկարաժամկետ՝ հավաքական առումով, արցախցին։


Ճիշտ է, ավանդական գիծը պահպանվում է՝ «ամեն ինչի համար ռուսներն են մեղավոր», բայց Արայիկ Հարությունյանի կերպարը, պատասխանատվություն բարդելու համար, իդեալական է, հաշվի առնելով, որ մեծ թվով հարցերում Հարությունյանն իսկապես պատասխանատվության ահռելի բաժին ունի։


Ի դեպ, պատերազմը ծածկադմփոց անելու օպերացիայում Արայիկը, որպես «զոհ», իր կայուն տեղն ունենալու է՝ ուղղակի իր հերթը դեռ չի հասել, շարքում դեռ լիքը զինվորականներ կան։
Կառավարության նախորդ նիստում փաշինյանական կրկեսը, որում նա փորձում էր հանրությանը վստահեցնել, թե տեղյակ չէ՝ ինչո՞ւ է հանձնվում Բերձորը, կամ ի՞նչ նոր ճանապարհ են ամիսներով կառուցել ադրբեջանցիները, հենց դրա մասին է վկայում։
Սրա մասին են խոսում նաև կուլիսներում ծավալվող թեժ զրույցները, որոնք ավելի շատ «մարտեր առանց կանոնների» մրցաշար են հիշեցնում։


Իսկ թե ինչ է սպասվում Արցախին և Հայաստանին, անկասկած, սրանց հետաքրքրում է զուտ իրենց իշխանությունը պահպանելու տեսանկյունից։

Դիտվել է՝ 10286

Մեկնաբանություններ