Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հարավային Կովկասը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար կենսական տարածք է. Ստեփան Դանիելյան

Հարավային Կովկասը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար կենսական տարածք է. Ստեփան Դանիելյան
04.11.2022 | 07:28

Եթե փորձենք կարճ ձևակերպել, թե ինչ պրոցես է գնում, ապա կարող ենք ասել, որ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ սկսում է ձևավորվել իրանա-հայկական տանդեմ, որքան էլ Հայաստանի ներկայիս իշխանությունը սեղանի տակից դրան չխոչընդոտի: Իսկ Ռուսաստանը, հաշվի առնելով նրա ներկա թուլացած վիճակը, փորձում է հանդես գալ այդ երկու տանդեմների միջև որպես միջնորդ՝ ժամանակ շահելու համար:


Աշխարհաքաղաքական առումով սա բնական պրոցես է: Հարավային Կովկասը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար կենսական տարածք է, և մեր ռեգիոնում կարող է խաղաղություն տիրել միայն այն դեպքում, երբ այդ երեք երկրների միջև ուժերի բալանս ստեղծվի: Հակառակ դեպքում, նրանց միջև մեծ պատերազմն անխուսափելի է:
Քանի որ Թուրքիայի դերը գնալով մեծանում է, որը հենվում է Ադրբեջանի վրա, ունի դաշնակցային համագործակցություն Վրաստանի հետ, ապա խախտված ուժերի բալանսը վերականգնելու համար Ռուսաստանն ու Իրանը պետք է հենվեն Հայաստանի վրա:
Ավելի պարզ ասեմ, Շուշիի դեկլարացիային կարող է հավասարակշռել Կապանի դեկլարացիան:


Այս մոդելը խաղաղության միակ գրավականն է, անկախ նրանից, թե Հայաստանի ներկա ղեկավարությունը որքանով չխառնի խաղաքարտերն ու դրանով չփորձի մեզ տանել մեծ պատերազմի: Իսկ մեծ պատերազմում շահագրգռված է Արևմուտքը, նույնպես հասկանալի պատճառներով, ինչի մասին այստեղ խոսելն ավելորդ է:


Սա չի մնշանակում, որ Արևմուտքը մեր թշնամին է, նա ընդամենն իր խաղն է խաղում, ինչը մեզ համար մեծ վտանգ է ներկայացնում: Այլ աշխարքաղաքական դասավորության դեպքում վիճակը կարող է հակառակն էլ դառնալ, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք:

Դիտվել է՝ 17032

Մեկնաբանություններ