Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Անգործության արդյունք

Անգործության արդյունք
16.12.2022 | 07:26

Լաչինի ճանապարհի փակման կապակցությամբ Նիկոլի ու իր ռեժիմի լռությունն ու պասիվությունը ունի իր հստակ բացատրությունը՝ սպասում են, որ իրավիճակը հասնի այն կետին, որ դրանից հետո ինչ էլ ստորագրեն, դա մատուցեն, թե բա հանուն ժողովրդի ենք արել, Արցախի ժողովրդին էինք փրկում։

Դե, մոտավորապես այնպես, ինչպես ինքը փորձում էր մանևրել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո, թե բա՝ 20 հազար զինվոր գերի էին ընկնում, բա իրենց եմ փրկել։ Կարծես թե այդ զինվորների նկատմամբ գերության վտանգը առաջացել էր Զիմբաբվեի նախագահի, այլ ոչ թե իր իշխանության գործողությունների և անգործության արդյունքում:


Արգիշտի Կիվիրյան

Դիտվել է՝ 11642

Մեկնաբանություններ