«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Մեր ժամանակների ամենաեղկելի երևույթներից մեկը տգետների կողմից մտքի ոլորտը «օկուպացնելու» մասսայական փորձերն են

Մեր ժամանակների ամենաեղկելի երևույթներից մեկը տգետների կողմից մտքի ոլորտը «օկուպացնելու» մասսայական փորձերն են
05.04.2023 | 22:14

Մեր վերածնունդը, ապրելն ու գոյատևելը ռուսական կայսրության զարգացման պարադիգմի շրջանակներում պայմանավորված են եղել նրանով, որ ռուսները մեզ դիտել են որպես աշխարհաքաղաքական և տնտեսական միջոց՝ մեր տարածաշրջանում իրենց խնդիրները լուծելու և գլոբալ նվաճողական նպատակներին հասնելու համար։

Ի՞նչ կա այստեղ զարմանալի և ոչ բնական, և ինչու՞ ենք մենք անընդհատ փորձում այս պարզ ճշմարտությանը տալ մի այլ, մեզ ավելի ձեռնտու ինտերպրետացիա, յանի մենք ուրիշ ենք և հետն էլ՝ շատ արժեքավոր։

Չէ՞ որ ռուսների շնորհիվ էր, որ մենք սկսեցինք մեզ մուսուլմանին հավասար մարդ զգալ և նրան հավասար իրավունքներ ունենալ։

Թե՞ արդեն մոռացել ենք, որ գետնափոր ու ժայռափոր տներից անցյալ դարի կեսերին կարողացանք վերջնականորեն դուրս գալ խորհրդային իշխանության շնորհիվ, որը նույն ռուսական իշխանությունն էր։

Մնում ես զարմացած՝ լսելով ու կարդալով մարդկանց դատարկաբանություններն ու զառանցանքի նմանվող բարբաջանքները այս ուղղությամբ «դատողություններ» անելիս։

Հաճախ թվում է, թե մարդիկ բնության կողմից տրված ինքնապաշտպանական բնազդն անգամ կորցրել են, իրենց լավն ու վատն անգամ իրարից չեն տարբերում։

Մեր ժամանակների ամենաեղկելի երևույթներից մեկը տգետների կողմից մտքի ոլորտը «օկուպացնելու» մասսայական փորձերն են։

Սրանից էլ լավ միջո՞ց երկրների կյանքն ապակայունացնելու «սուրբ» գործում: Լավ է որ ֆեյսբուքն ու համացանցային մյուս միջոցներն էլ ժամանակին տեղ հասան, թե չէ խեղճ տգետներն իրենց անփոխարինելի գաղափարներով ուրիշ ի՞նչ ձևով կարող էին մեյդան ընկնել։

Արդեն տեղ ենք հասել, հենց սա՛ է մեր երազած ժողովրդավարությունը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4400

Մեկնաբանություններ