Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
21.04.2023 | 19:59

Փաշինյանը մարդկանց ու տարածք է հանձնել, հաջորդ գործողությունը կլինի Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի ժամկետը երկարաձգելու մերժումը։ Նրանք այնտեղ պետք չեն, որպեսզի դրսից վկաներ չլինեն, թե ինչպես կվտարեն, դուրս կքշեն ու ինչպես կվարվեն հայերի հետ:

Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց ժողովրդին Ղարաբաղում։ Նույնիսկ խորհրդային տարիներին այս տարածքն ինքնավար միավոր էր Ադրբեջանի կազմում։ Հիմա Ադրբեջանը հրաժարվում է նրանից, ինչ նախկինում խոստացել էր, այն է՝ ամենաբարձր ինքնավարություն, ոչինչ դրանից չկա։ Լեռնային Ղարաբաղ անունը կոչնչացնեն, Բաքուն արդեն հրաժարվում է այն այդպես անվանել։ Սա պատմության շարունակությունն է՝ նոր տեսքով, հայ ժողովրդի ողբերգության՝ նոր ժամանակում պատմական հողերից նրա վտարման:

Կոնստանտին Զատուլին

Դիտվել է՝ 139675

Մեկնաբանություններ