ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Հայաստանի և Արցախի դեմ մղվող հիբրիդային պատերազմ

Հայաստանի և Արցախի դեմ մղվող հիբրիդային պատերազմ
10.05.2023 | 21:49

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, ասել է. «Թուրքի ճանապարհն ընկած է Զանգեզուրի, Ղարաբաղի միջով»: Սա տալիս է այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք թուրքերը կարող են մեզ հետ խաղաղ գոյակցել, թե արդյո՞ք թուրքական ծավալապաշտությունը կարող է տեղի տալ։ Չավուշօղլուն, թերևս, հաստատում է մեր բոլոր մտահոգությունները հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների մասին։ Ակնհայտ է, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է Հայաստանը վերացնել` որպես թյուրքական աշխարհի ծավալվելու պատնեշ, իսկ մյուս կողմից` Հայաստանը վերածել թյուրքական աշխարհի միջև ընկած անիմաստ տարածքի, որը չի ունենա քաղաքական որևէ նշանակություն։

Այնուհետև Չավուշօղլուն շարունակում է. «Թուրքի ճանապարհը անցնում է Միջին միջանցքով։ Ինձ հետաքրքիր է, ի՞նչ են նրանք ուզում Ադրբեջանից։ Երբ մենք աջակցում էինք Ադրբեջանին Ղարաբաղի ազատագրման հարցում, ոմանք մեր ներսում ափսոսանք էին հայտնում»:

Սա, բնականաբար, հաստատում է այն հանգամանքը, որ Թուրքիան Հայաստանի և Արցախի դեմ մղվող ակտիվ և հիբրիդային պատերազմների կողմ է, և իր նպատակը շատ ավելի հեռուն գնացող է։ Ուստի անթույլատրելի միամտություն է կարծել, թե Թուրքիայի հետ հարաբերությունների «կարգավորումը» դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3476

Մեկնաբանություններ