Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեր հասարակության հիմարաչափը

Մեր հասարակության հիմարաչափը
19.05.2023 | 22:14

Նիկոլը հաճախ է հիմարություններ ասում, բայց նա հիմարություններն ասում է ոչ թե հենց այնպես, այլ՝ հատուկ նպատակով․ դրանով Նիկոլը ստուգում է հանրության կողմից իր հիմարությունների ընկալունակության աստիճանը: Նիկոլը մեր հասարակության հիմարաչափն է։

Ստուգելուց հետո նա ասում է նորանոր հիմարություններ, մեկը մյուսից ավելի հիմար՝ առավել խորացնելով հասարակության հիմարությունը: Նիկոլը մեր հասարակության հիմարաստեղծն է։ Գիտական գրականության մեջ այս պրոցեսը կոչվում է «Օվերտոնի պատուհան։

Նիկոլի իշխանությունը հիմնված է երեք կետերի վրա․

- Անձնական տաղանդը՝ հիմարաչափությունը և հիմարաստեղծությունը

- Հասարակական գործոնը՝ հանրության զգալի մասի ամենաստոր բնազդները

- Միջազգային գործոնը՝ Ռուսական կայսրության հզորությունը:

Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 4850

Մեկնաբանություններ