Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Այնուամենայնիվ, մի ճիշտ բան ասել է

Այնուամենայնիվ, մի ճիշտ բան ասել է
24.05.2023 | 23:07

Հինգ տարի առաջ:

Երբ հարթակի բարձրությունից նայեց իրենով հմայված հարյուր-հազարավոր մարդկանց, երբ համոզվեց, որ իրեն հաջողվել է ալեկոծվող ամբոխի միջից ցնդեցնել բանականության վերջին նշույլները, ինքնագոհ քորեց հետույքը ու հնչեցրեց այդ մարգարեական ճշմարտությունը.

«Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա»:

Հինգ տարի պահանջվեց, որպեսզի հասկանանք, թե ինչ նկատի ուներ:

Դրանով նա ակնարկում էր, որ Հայաստանում երեք միլիոն հողատու կա:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2852

Մեկնաբանություններ