Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Беспредельщик»-ների երկիր Հայաստանս

«Беспредельщик»-ների երկիր Հայաստանս
06.06.2023 | 08:11

Մենք ապրում ենք մի Հայաստանում, որտեղ`

ա) բանվոր ծեծող մարզպետը,
բ) քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահը,
գ) հղի կին սպանող վարչապետի էսկորտն ազատ ֆռֆռում են:
Իսկ զոհված զինվորի մայրը Եռաբլուր ցույց տալու փորձի համար կալանքի տակ է։
Կեցցե՜, այն Հայաստանը, որ Աստված գիտի` երբևէ կգա՞...

Նանա ԳՆԴՈՅԱՆ

Հ.Գ. …թե բա երկրում բեսպրեդել չկա, ԻՅԱ,՜ ԻՐՈ՞Ք :

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 6779

Մեկնաբանություններ