Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայ բոշաների մասին

Հայ բոշաների մասին
19.06.2023 | 15:09

Ըստ գենետիկական ուսումնասիրությունների գնչուների նախապապերը Հնդկաստանից 6-րդ դարում են դուրս եկել (մոտավորապես 1000 հոգանոց խմբով): Կան ենթադրություններ, որ այն ժամանակի սովորության համաձայն, հնդիկ ռաջաներից մեկը որպես պալատական երաժիշտներ նրանց նվիրել է պարսից առաջնորդին: Հետագայում, մոտ 400 տարի Պարսկաստանում անցկացնելուց հետո, նրանք տարածվում են աշխարհով մեկ: Մի մասը վերադառնում է Հնդկաստան ու Միջին Ասիա (ներկայիս Լյուլիները), մի մասը դեպի հարավ-արևմուտք՝ դեպի Պաղեստին, Եգիպտոս (գնչուների դոմ ճյուղը), մի մասն ել Հայաստանով ու Բյուզանդիայով դեպի Եվրոպա: Հայաստանում նրանց անվանում են բոշաներ: Իմիջիայլոց բոլոր բոշաները հիմնականում հայերեն են խոսում, բայց մինչև հիմա պահպանվել է նրանց գաղտնի լեզուն՝ լոմավրենը:

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 6018

Մեկնաբանություններ